Ցավ
Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am

Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր:
Նստամկանների մի մասը և տանձաձև մկանները միանում են ստորին սրբանային և վերին պոչուկային ողերին: Այդ շրջանում առկա են նաև այլ մկաններ, ինչպես նաև՝ սրբանա-պոչուկային նյարդային հյուսակը:
Պոչուկային ցավը (կոկցիգոդինիա) լինում է նվվացող, այրող, կծկումային: Ցավերը խորքային բնույթ ունեն, տարածվում են դեպի հետանցք, նստատեղ, սրբան, սեռական օրգաններ, ստորին գոտկային հատված և ազդրի հետին շրջան: Ցավը մեղմանում կամ անցնում է կանգնած վիճակում, իսկ մեջքին պառկած, առաջ կռանալիս կամ երկար չոր տեղում նստելիս` ցավն ուժեղանում է:
Դաշտանի օրերին կամ սեռական հարաբերության ժամանակ ցավը պոչուկում կարող է սրանալ: Լինում են նաև փորկապություն, դժվարացած միզարձակում, խանգարվում է սեռական ֆունկցիան: Այդ ամենն ազդում է հոգեբանական վիճակի վրա և հնարավոր է պատճառ դառնա ընկճախտի:
Պատճառները
Կոնքի խոռոչի հատակում սպազմն արդյունք է մեխանիկական վնասման կամ փոքր կոնքի օրգանների ախտաբանության, ինչպես նաև ողերի կամ միջողային թիթեղների դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների:
Երկարատև սպազմը մկանների և կապանների փոփոխության պատճառ է դառնում, դրանք պնդանում են կամ կարճանում՝ առաջացնելով ֆիբրոզ և կոնտրակտուրաներ: Ե՛վ սպազմը, և՛ ֆիբրոզը հյուսվածքների լարվածություն են առաջացնում պոչուկային շրջանում: Դրա արդյունքում սեղմվում են նյարդաթելերը, որը ցավի պատճառ է դառնում:
Պոչուկում ցավ կարող է լինել նաև կոնքի հատակի մկանների կամ սրբանա-պոչուկային հոդի համախտանիշների ժամանակ: Այդ շրջանում երկկողմանի մկանային լարվածության հետևանքով պոչուկը թեքվում է առաջ, միակողմանի սպազմի դեպքում ծալվում և թեքվում է որևէ կողմ:
Պոչուկի թեքումը առաջ-հետ հնարավոր է նորմայում միայն 30 աստիճանով, դեպի կողքեր՝ 1 սմ, և դա ռենտգենով հայտնաբերելիս պետք է չգնահատվի որպես շեղում (կոտրվածք կամ հոդախախտ):
Երբ կոնքի խոռոչի հատակի մկանները ենթարկվում են սպազմի՝ պոչուկը սրբանի նկատմամբ թեքվում է նշվածից շատ, որը ցավ է առաջացնում:
Կոկցիգոդինիան կարող է ի հայտ գալ փոքր կոնքի խոռոչի հատակի մկանների և կապանների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների, տրավմատիկ բարդությունների, ողնաշարի ճողվածքային օստեոխոնդրոզի հետևանքով:
Պոչուկի շրջանում ցավ հնարավոր է նաև առաջանա.
- ուղիղ աղու, կոնքի խոռոչի օրգանների և միզասեռական համակարգի ախտաբանությունների ժամանակ,
- մեխանիկական վնասվածքների, նորագոյացությունների, սրբանի կամ պոչուկի վարակային բորբոքումների ժամանակ:
Ախտորոշումը
- Ուրոլոգի, պրոկտոլոգի կամ գինեկոլոգի զննում, անամնեզի հավաքում՝ տրավմայի, վիրահատությունների առկայություն և այլն,
- կոնքային հոդերի, մկանների, կապանների, շեքի, նստամկանների, կոնքի հատակի մկանների նեյրոօրթոպեդիկ հետազոտություն,
- պոչուկի ՄՌՏ,
- արյան և մեզի քննություն:
Բուժման համար անհրաժեշտ է կոնքի հատակի շրջանում մկանային սպազմի վերացում և հոդա-կապանային համակարգի էլաստիկության վերականգնում: Դեղորայքային բուժմանը, պաշարումներին զուգահեռ` անհրաժեշտ է նաև բուժական մարմնամարզություն:

Կարդացեք նաև

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...


Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...


Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...


Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...


Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...


Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...


Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...


Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...


Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...


Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն